Մազերի խնամքի գաղտնիքներ աստղերից. մազերը սնուցող դիմակ Սառա Ջեսիկա Փարքերից

19:11   3 մայիսի, 2020

Ժամանակակից էստրադայի եւ կինոյի աստղերի գեղեցկության գաղտնիքները ոչ միշտ են ներառում բացառիկ կոսմետիկա արտադրողների թարկարժեք միջոցներ: Նույնիսկ հայտնի մարդիկ գեղեցկությունը պահպանելու համար հաճախ օգտագործում են տնային պայմաններում պատրաստված կոսմետիկա:

Շիկահեր խոպոպների տիրուհին՝ դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը շատ ժամանակ է տրամադրում վարսերի խնամքի համար: Նրա փափուկ եւ մետաքսանման մազերի գաղտնիքը բուսական հիմքով սնուցող դիմակի մեջ է: Դրա պատրաստման համար ձեզ անհրաժեշտ են.

- 1 ճաշի գդալ երիցուկի ծաղիկներ;

- 1 ճաշի գդալ լորենու ծաղիկներ;

- 1 ճաշի գդալ եղինջ;

- 2-3-ական կաթիլ A եւ E վիտամինների յուղային լուծույթ;

- 1 բաժակ եռացրած ջուր:

Խոտերի վրա եռացրած ջուր լցնել, 30 րոպե թրմել, հետո քամել: Ստացված թուրմին ավելացնել վիտամինները եւ քսել մազերին՝ թողնելով 2-3 ժամ: Այդ ընթացքում մազերին թաղանթ անցկացնել եւ սրբիչով ծածկել:



© NEWS.am STYLE