Կոպերի դիմակ աչքերի տակ առաջացած պարկերի եւ մուգ շրջանակների դեմ

19:38   26 ապրիլի, 2020

Ոչինչ աղջկա կերպարն այնքան չի զարդարում, որքան գեղեցիկ եւ արտահայտիչ հայացքը: Այդ պատճառով NEWS.am STYLE-ն առաջարկում է երկու դիմակ, որոնք կօգնեն պայքարել աչքերի տակ առաջացած պարկերի եւ մուգ շրջանակների դեմ:

Վարունգի դիմակ

Նման դիմակ գործածելը շատ հեշտ է: Հարկավոր է վարունգի 2 կտոր դնել աչքերին: Հարկավոր է այն պահել 15-20 րոպե:

Կաթնաշոռի դիմակ

Մարլյայի կտորների մեջ 2-ական թեյի գդալ կաթնաշոռ փաթաթել: Դիմակն աչքերին պահել 10-15 րոպե: Դրանից հետո կարելի է աչքերի շուրջ մաշկը սառույցով տրորել: Հարկավոր է նման դիմակ օգտագործել շաբաթը 2-3 անգամ:



© NEWS.am STYLE