Հայկոն եւ Անահիտ Սիմոնյանն ամուսնալուծվել են

00:33   17 ապրիլի, 2020

Երգիչ, երգահան Հայկոն եւ երգչուհի Անահիտ Սիմոնյանն ամուսնալուծվել են։

Երգչուհին տեղեկությունը հաստատել է Նազենի Հովհաննիսյանի Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ՝ նշելով, որ ամեն ինչ կանեն, որ իրենց երեխան այս որոշումից չտուժի:

Նշենք, որ երգչուհին մեկուսացված է։  Երգչուհին այդ մասին հայտնել էր Instagram-ի Stories բաժնում. «Երեւան, դիմավորիր մեր հայկական չվերթը»։ Կադրերում երեւում էր, որ երգչուհին հատուկ հագուստ էր կրել եւ դիմակ։



© NEWS.am STYLE