Կաշվե տաբատ, երկարաճիտներ. Շողեր Թովմասյանի լուսանկարը

10:49   17 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարն արվել է վերելակում։ Դերասանուհին կաշվե տաբատ է կրում, սեւ-սպիտակ բլուզ, մոխրագույն վերարկու։ Շողեր Թովմասյանը երկարաճիտ կոշիկներ է ընտրել, սեւ պայուսակ, կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Գործերով»,- հրապարակումն այսպես է մակագրել նա։

Օրեր առաջ հրապարակված կադրում երիտասարդ ու համարձակ դերասանուհին կրում էր սեւ գույնի թափանցիկ բլուզ, մախրագույն, վանդակավոր տաբատ, սեւ կիսաերկարաճիտներ։ Նա հավաքել էր վարսերը, իսկ կարմիր շրթները համալրել էր կերպարը։ Հրապարակմանը կից Շողերը կատարել էր հետեւյալ գրառումը․ «Տանը լավ է՝ անգամ կոշիկներով»։



© NEWS.am STYLE