«Հիշողություններ». Լուսինե Թովմասյանը 10 տարվա վաղեմության լուսանկար է հրապարակել

14:46   17 ապրիլի, 2020

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005», հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանն արխիվային լուսակար է հրապարակել։

Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են 10 տարի առաջ՝ 2010թ.-ին։ Մեկնաբանություններում Լուսինեն նշել է, որ լուսանկարն արվել է Իսպանիայում։ «2010թ. դե գնա ու հավատա, որ 10 տարի անցավ: Ես էլ ընկա հիշողությունների գիրկը: Ուզում եմ ամառ ու ճամփորդել...»,- մեկնաբանությունների հատվածում գրել է նա։  

Ավեի վաղ հրապարակված կադրերում Լուսինեն հավաքել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ «Ես այս մեկուսացման ընթացքում պետք է ասեմ ,որ շատ բան չեմ հասցրել անել: Նոր լեզու չեմ սովորել , հավատացեք նունիսկ նոր գիրք չեմ հասցրել կարդալ։ Օրս կայծակնային արագությամբ է անցնում ինձ մոտ: Մի քանի ֆիլմ եւ սերիալ եմ դիտել եւ շաբաթվա մեջ մի երկու անգամ մարզվել: Ես այդպես էլ չհասկացա այն արտահայտությունը, թե ինչ լավ է որ շատ ժամանակ ունեմ, թե մտածելու, թե ինքս ինձ հետ լինելու: Երեւի ես այդ ազատ ժամանակը այդպես էլ չունենամ ... հիմա դա լա՞վ է թե՞ վատ»,- գրել էր նա։



© NEWS.am STYLE