«Մի անգամ Ամերիկայում… երբ մենք երիտասարդ էինք ու գեղեցիկ». Թամարա Պետրոսյանի ու Սոնա Մաթեւոսյանի լուսանկարը

15:43   17 ապրիլի, 2020

Women’s club-ի անդամ, դերասանուհի Թամարա Պետրոսյանն արխիվային լուսանկար է հրապարակել։

Դերասանուհու Instagram-յան էջում հրապարակված կադրերն արվել են ամիսներ առաջ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Լուսանկարում Թամարա Պետրոսյանը պատկերված է դերասանուհի Սոնա Մաթեւոսյանի հետ։ Աղջիկները ոճային հագուստ են կրում եւ արտահայտիչ շպար են ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։

«Մի անգամ Ամերիկայում… երբ մենք երիտասարդ էինք ու գեղեցիկ»,- հրապարակումն անգլերենով մակագրել է Թամարա Պետրոսյանը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են գրել աղջիկներին։ «Տաղանդավոր գեղեցկուհիներ», «դուք հիմա էլ երիտասարդ եք ու շատ գեղեցիկ»,- նշել են նրանք։



© NEWS.am STYLE