«Սարեր». Էվա Խաչատրյանի լուսանկարը

16:42   17 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Էվա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված է գեղեցիկ բնապատկերի ֆոնին։ Էվան մուգ գույնի տաբատ է կրում, բաց գույնի բաճկոն։ Էվան հավաքել է մազերը, կերպարն ամբողջացրել արեւային ակնոցով։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «ճանապարհորդություն», «սարեր»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր սեւ, թափանցիկ բլուզ։ Նա մեղմ շպարով էր, գանգուր վարսերն արձակված էին։ Նոր հրապարակմանը կից Էվա Խաչատրյանը գրառում չէր կատարել։

Գլխավոր լուսանկարը՝ @swagsttyle



© NEWS.am STYLE