«Գեղեցիկ աղջիկ». Եվա Բաղդասարյանը՝ կարճ շրջազգեստով ու բարձրակրունկներով

17:42   17 ապրիլի, 2020

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե կարճ շրջազգեստ է կրում, կաշվե բաճկոն։ Եվան նախապատվություն է տվել երկարաճիտ կոշիկներին, պարզ սանրվածք ընտրել։ «Մի արի»,- հրապարակումն այսպես է մակագրել դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան. «Ռումբ», «գեղեցիկ, աղջիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ, կարճ զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա կազմվածքը։ Եվան արձակել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին։ Կերպարն ամբողջացրել էին բարձրակրունկները։ «Ինչո՞ւ մեղքն այդքան սքանչելի համ ունի»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր Եվան։ Հետեւորդները գնահատել էին դերասանուհու կերպարն ու հաճոյախոսություններ արել. «Ռումբ»։  



© NEWS.am STYLE