22:46 17 ապրիլի, 2020Երիտասարդ դերասանուի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ գույնի հագուստ է կրում։ Ն ա արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել է գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել են նուրբ ականջօղերը։ «Մենք՝ մարդիկս, ունակ ենք հաղթահարել ցանկացած փորձություն, եթե մեր էներգիան դրական է… Մենք պարզապես պետք է կարողանանք ժպտալ, թեկուզ արցունքի միջից... եւ ամենակարեւորը՝ պետք է կարողանանք երազել ու հավատալ մեր երազանքների իրականացմանը երեխայի պես... Ես երեխայի նման երազում եմ, որ աշխարհը լինի առանց հիվանդությունների, առանց աղետների, առանց պատերազմների ու առանց կորուստների՝ թե՛ մարդկային, թե՛ կարեւոր արժեքների: Ու շարունակում եմ Հա-Վա-Տալ ու ՍԻՐԵԼ այս աշխարհը, կյանքը եւ Բոլորիդ»,- մեկնաբանություններում գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում, նույն գույնի գլխարկ։ Հասմիկն արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ «Իսկ դու կողմնակի՞ց ես առողջ ապրելակերպին»,- մեկնաբանությունների հատվածում հետեւորդներին հարցրել էր Հասմիկը։