23:39 17 ապրիլի, 2020Երգչուհի Մարտան նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է նորածին որդու հետ։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին կրում է սպորտային հագուստ․ մոխրագույն լայն տաբատ, ճերմակ ամառային շապիկ։ Իսկ կերպարն ամբողջացնում են սպորտային կոշիկները։ Նա արձակել է վարսերը, նվազագույն շպար ընտրել։ Ոճային մայրիկը գրկել է որդուն։ Հրապարակմանը կից երգչուհին գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սպիտակ հուդի էր կրում, կաշվե բաճկոն։ Մարտան արձակել էր մազերը, սեւ գլխարկ ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։