Ժաննա Բուտուլյանի գարնանային հմայիչ լուսանկարը

12:37   18 ապրիլի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում դերասանուհին կրում է սեւ զգեստ, պուտավոր ժակետ։ Կերպարն ամբողջացրել է գոտին, որն ընդգծել է նրա սլացիկ գոտկատեղը։ Դերասանուհին արձակել է վարսերը, քնքուշ շպար ընտրել։ Հրապարակմանը կից Ժաննան ռուսերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Ապրիր՝ պահպանելով խաղաղություն։ Գարուն կգա, եւ ծաղիկները կծաղկեն»։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու շտապել հաճոյախոսություններ անել Ժաննային. «Գեղեցկուհի», «Շատ կարեւոր է ներքին գեղեցկությունը», «Սիրունիկ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ էր կրում, նույն գույնի տաբատ։ Ժաննան ջինսե բաճկոն էր ընտրել, արձակել մազերն ու նախապատվություն տվել նվազագույն շպարին։ 



© NEWS.am STYLE