«Անկրկնելի»․ Շողեր Թովմասյանն իր շքեղ մեքենայի ֆոնին

14:49   18 ապրիլի, 2020

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը, նոր լուսանկար է հրապարակել՝ ներակայացնելով իր գարնանային առօրյա կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարն արվել է նրա շքեղ ավտոմեքենայի կողքին։ Երիտասարդ մայրիկը կրում է սեւ կոստյում․ տոպ, տաբատ։ Կերպարն ամբողջացնում են ոճային կոշիկները։ Նա արձակել է վարսերն ու մեղմ շպար ընտրել, իսկ կարմիր շրթներկն էլ ավելի է ընդգծել այն։ Հրապարակմանը կից Շողերը գրառում չի կատարել, սակայն երկրպագուներն ու հետեւորդները շտապել են հաճոյախոսություններ ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Անկրկնելի», «Դրական աղջիկ»։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր վերելակում։ Դերասանուհին կաշվե տաբատ էր կրում, սեւ-սպիտակ բլուզ, մոխրագույն վերարկու։ Շողեր Թովմասյանը երկարաճիտ կոշիկներ էր ընտրել, սեւ պայուսակ, կերպարն ամբողջացրել էր արեւային ակնոցը։ «Գործերով»,- հրապարակումն այսպես էր մակագրել նա։



© NEWS.am STYLE