Ամենաաղմկահարույց բաժանությունը, «մեսիջ»՝ ապագա ամուսնուն եւ բնական հայտնիներ. Instagram-ն՝ այս շաբաթ (ֆոտո/վիդեո)

15:25   18 ապրիլի, 2020

Հայտնիները, ինչպես բոլորը, շարունակում են մնալ տանն ու Instagram-ով կիսվել իրենց առօրյայի մասին: Ոմանք ընկնում են հիշողությունների գիրկը, ոմանք՝ կիսվում առողջ ապրելակերպի խորհուդներով, ոմանց կյանքում էլ զգալի փոփոխություններ են լինում այս ընթացքում:

Այս շաբաթ հիշողություններով են կիսվել Օլյա Հակոբյանն ու Լուսինե Թովմասյանը:

«Շիրազի Վարդը» սերիալի դերասանուհին հիշել է իր եւ Իննա Խոջամիրյանի ջերմ հանդիպումը «Թղթե երազանք» ֆիլմի պրեմիերային:

Լուսինե Թովմասյանն էլ տասը տարի առաջվա լուսանկար է հրապարակել, որտեղ Իսպանիայում է: Գեղեցկուհին նշել է, որ կրկին ուզում է ամառ ու ճամփորդություն:

Ապրիլի 12-ին երգչուհի Էմմին նշում էր ծննդյան 36-ամյակը, ինչի առթիվ գործընկերներից շատերն են շնորհավորել նրան, ամենայուրահատուկներից մեկը Նազենի Հովհաննիսյանի շնորհավորանքն էր: Հաղորդավարուհի-դերասանուհին Էմմիի եւ նրա որդիների հետ լուսանկար է հրապարակել.

«Էմկայի ընտանիքի` սիրով ու սիրող այս որակը Նադյայի ու Դոդոյի` սիրո հիմքով արվեստալի ընտանիքի հայելապատ արտապատկերումն ասես լինի: Սեր, ամենուր սեր ու ամեն վայրկյան սեր: Եթե երբեւէ ասեին, որ մինուճար դուստրը կկարողանա այդպիսի նվիրումով ապրել իր Ընտանիքի համար, մեզնից ոչ ոք երեւի չհավատար:

Էմմի ջան, շնորհավոր ծնունդդ, քո սիրուն հոգին ստեղծել է իր ամենագեղեցիկ երգը` Սիրո երգն իր ընտանիքով, իսկ մնացածն իրոք կարեւոր էլ չէ: Ես երջանկորեն վայելել եմ էդ «երգը»՝ քո տանիքի տակ։ Այսօր՝ Հարության տոնի այս լուսավոր խորհուրդը թող քեզ ուղեկցի ճշմարտության, հավատի եւ սիրո ճանապարհով, պահպանելով հուսահատությունից, խնդիրներից ու հոգնությունից»,-իր գրառման մեջ նշել է Նազենին:

Այս շրջանում հայտնիներից շատերը հատկապես կարեւորություն են տալիս առողջ ապրելակերպին:

Դատելով Հասմիկ Խոջյանի լուսանկարից՝ կարելի է ենթադրել, որ դերասանուհին առողջ մարմինը փորձում է պահպանել հեծանիվ վարելով:

Իսկ Լիա Զախարյանը, որն ամբողջությամբ անցել է առողջ սնննդակարգի, իր ապագա ամուսնուն ցուցադրել է, թե ինչպիսի արեւածագեր են իրեն սպասվում, եթե որոշի իր հետ կապել կյանքը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от lia (@zakharyan.lia)

Դերասանուհին իր տեսանյութում կիսվում է առողջ նախաճաշի իր տարբերակով:

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն էլ իր հետեւորդների համար make up մարաթոններ է կազմակերպում: Հերթական մարաթոնի թեման հեքիաթային կերպարներն էին: Գոհարը հասցրել է ներկայանալ ե´ւ Կարմիր գլխարկի, ե´ւ Ժասմինի, ե´ւ, նույնիսկ, Սպիտակաձյունիկի կերպարով: Շատերին, սակայն, հատկապես զարմացրել է Անջելինա Ջոլիի հանրահայտ՝ Մալեֆիսենտայի կերպարանափոխությունը: Դե, ինքներդ գնահատեք՝ նմա՞ն է, թե՞ ոչ:

Մինչ Գոհարն իր դեմքին փորձարկում է տարբեր հերոսուհիների, հայտնիներից շատերն այս շրջանում հրաժարվել են make up-ից: Իրենց բնական տեսքն այս շաբաթ ցուցադրել են Հռիփսիմե Հակոբյանը, Աստղիկ Սաֆարյանն ու Ալինա Մարտիրոսյանը:

Իսկ շաբաթվա ավարտին շատերին ցնցեց հայկական շոու-բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկի՝ Անահիտ Սիմոնյանի ու Հայկոյի բաժանության լուրը: Թեեւ զույգի ամուսնալուծության մասին խոսակցություններն ավելի վաղ էին շրջանառվում, կողմերը հանդես չէին գալիս պաշտոնական հայտարարությամբ, սակայն Անահիտը կոտրել է լռությունը Նազենի Հովհաննիսյանի «Instaմերկ» ուղիղ եթերի ժամանակ:

Նա նշել է, որ բաժանունը եղել է երկկողնանի որոշում, սակայն այդ փաստը չի խանգարել, որ ինքն ու Հայկոն մնան լավ ընկերներ: Մեկուսացման մեջ գտնվող երգչուհի-դիզայները նաեւ հավելել է, որ նախկին ամուսինը, նույնիսկ, այս շրջանում է հաճախ զանգահարում եւ հետաքրքրվում իր որպիսությամբ:

Մնացեք տանը, առողջ եղեք, իսկ մենք կշարունակենք ապահովել ձեր հետաքրքիր ժամանցը:



© NEWS.am STYLE