Ռոզա Ֆիլբերգը ներկայացել է սպորտային կերպարում

19:39   18 ապրիլի, 2020

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր սպորտային առօրյա կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրում երգչուհին կրում է սպորտային, մոխրագույն տաբատ, ճերմակ շապիկ, սեւ երանգի կաշվե բաճկոն։ Ռոզան հավաքել է մազերը, նվազագույն շպար ընտրել։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Օրեր առաջ հրապարակված կադրերում երգչուհին ջինսե տաբատ էր կրում, սեւ բլուզ։ Ռոզան կերպարն ամբողջացրել էր կաշվե բաճկոնով։ Հմայիչ երգչուհին արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել, ինչպես նաեւ արեւային ակնոց։ 



© NEWS.am STYLE