Ռոզի Ավետիսովան ներկայացել է առանց շպարի

23:42   18 ապրիլի, 2020

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան, ով բավականին ակտիվ է սոցցանցերի իր էջում, միկրոբլոգի իր հետեւորդներին հաճախ է ներկայացնում գեղեցիկ ֆոտոշարքերից լուսանկարներ, իր առօրյայի ու աշխատանքի մասին պատմող կադրեր: Հետեւելով դերասանուհու էջին նկատում ենք, որ նա ոճային փոփոխություններ շատ է սիրում, քանի որ նա հաճախ է ներկայանում տարբեր կերպարներով:

Դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բնական կերպարում։ Ռոզին առանց շպարի է, նա հավաքել է վարսերը։ Կրում է կարմիր երանգի, սպորտային շապիկ։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էր ոճային ժամացույցը։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «հիշողություններ», «մի անգամ»։  



© NEWS.am STYLE