Գեղեցիկ կազմվածք ու օգտակար տեղեկատվություն. Լիա Զախարյանի լուսանկարը

17:41   19 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնց մեկնաբանություններում կիսվել է օգտակար տեղեկություններով։

«Սիրելիներս, օրվա ընթացքում օրգանիզմին հարկավոր է 2-4 չափաբաժին միրգ։ Դրա օպտիմալ քանակը կախված է ակտիվության աստիճանից։ Միրգ կարելի է օգտագործել նախաճաշի ընթացքում, ինչպես նաեւ՝ որպես ընդմիջում։ Նրանք, ովքեր ակտիվ կենսակերպ են վարում, կարող են օրվա ընթացքում 4 անգամ միրգ ուտել»,- գրել է դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին պատկերված էր՝ հատակին նստած։ Լիան կապույտ զգեստ էր կրում, բեժ գույնի բարձրակրունկներ։ Դերասանուհին նախապատվություն էր տվել պարզ սանրվածքին, նուրբ աքսեսուարներ՝ ականջօղեր ընտրել։



© NEWS.am STYLE