«Իմ ուշադրությունը գրավելը հեշտ է, հետաքրքրությունս պահելն ավելի դժվար է». Իջինի անկեղծ կերպարը

18:39   19 ապրիլի, 2020

Ռուսաստանաբնակ երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցկությունը։ Երգչուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Իմ ուշադրությունը գրավելը հեշտ է, հետաքրքրությունս պահելն ավելի դժվար է»,- մեկնաբանություններում անգլերենով գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի շապիկ էր կրում։ Այն առանձնանում էր խորը լանջաբացվածքով։ Երգչուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Իջինի էջը լի էր բազմաթիվ դրական մեկնաբանություններով։



© NEWS.am STYLE