«Մի փունջ գարուն». Մարինկա Խաչատրյանի լուսանկարը

22:42   19 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Մարինկա Խաչատրյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի բաճկոն է կրում։  Նա հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ Մարինկայի ձեռքին ծաղիկների փունջ է։ «Մի փունջ գարուն»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, մուգ գույնի բլուզ։ Մարինկան արձակել էր մազերը, որպես աքսեսուար՝ գլխարկ ընտրել եւ արեւային ակնոց։ «Ժպտացեք, մարդիկ, միմյանց հաճախ… Պարզապես հավատանք, որ ամեն ինչ լավ է լինելու...»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE