Շողեր Թովմասյանի բնական կերպարը

18:19   20 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին բաց գույնի բլուզ է կրում։ Նա հավաքել է մազերը եւ գրեթե շպարված չէ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարն արվել էր նրա շքեղ ավտոմեքենայի կողքին։ Երիտասարդ մայրիկը կրում էր սեւ կոստյում․ տոպ, տաբատ։ Կերպարն ամբողջացնում էին ոճային կոշիկները։ Նա արձակել էր վարսերն ու մեղմ շպար ընտրել, իսկ կարմիր շրթներկն էլ ավելի էր ընդգծել այն։ Հրապարակմանը կից Շողերը գրառում չէր կատարել, սակայն երկրպագուներն ու հետեւորդները շտապել էին հաճոյախոսություններ ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Անկրկնելի», «Դրական աղջիկ»։



© NEWS.am STYLE