Հռիփսիմե Հակոբյանի գարնանային լուսանկարը

11:51   20 ապրիլի, 2020

Երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին բաց գույնի, սպորտային գտաբատ է կրում, սեւ բլուզ։ Երգիչ Մարտին Մկրտչյանի կինն արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Երիտասարդ մայրիկը լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները հաճոյախոսություններ են արել նրան. «Շատ գեղեցիկ եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին պատկերված էր բնության գրկում։ Նա մուգ գույնի հագուստ էր կրում, սպիտակ սպորտային կոշիկներ։ Երիտասարդ մայրիկը սեւ գլխարկ էր ընտրել եւ շպարված չէր։ «Բարեւ արեւ»,- մեկնաբանություններում գրել էր նա։  



© NEWS.am STYLE