«Միշտ կանացի». Գայանե Ասլամազյանի լուսանկարը

14:16   20 ապրիլի, 2020

Դերասանուհի Գայանե Ասլամազյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Դերասանուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, արձակել է ուղիղ հարդարված մազերը, նվազագույն շպարով է։ Կերպարն ամբողջացնում է վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել նրան. «Գեղեցկուհի», «միշտ կանացի»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին երեկոյան զգեստ էր կրում, որն առանձնանում էր ոտքի հատվածում խորը կտրվածքով։ Գայանե Ասլամազյանն այն համադրել էր սեւ բարձրակրունկների հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերը, խոշոր աքսեսուարներ ընտրել՝ վզնոց եւ ականջօղեր։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել. «Հմայիչ», «միշտ գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE