«Շքեղ». Լուիզա Ներսիսյանը հիացրել է հետեւորդներին

17:16   20 ապրիլի, 2020

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ վերնաշապիկ է կրում, սեւ շրջազգեստ։ Դերասանուհին նախապատվություն է տվել շքեղ սանրվածքին ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են խոշոր աքսեսուարները՝ ականջօղեր։ Մեկնաբանությունների հատվածում Լուիզա Ներսիսյանը բազմաթիվ հեշթեգեր է օգտագործել, ադ թվում կոչ արել տանը մնալ։ Հետեւորդները գնահատել են դերասանուհու կերպարն ու բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել նրան. «Շքեղ», «Լուիզա ջան, դու կարող ես նույնիսկ ոչինչ չանել, միեւնույն է՝ դու գեղեցկուհի ես»։ Լուսանկարը մեկնաբանել է նաեւ Women’s club-ի անդամ Լիլի Մորտոն։ «Կարոտել եմ»,- գրել է նա։

View this post on Instagram

A post shared by Luiza Nersisian (@luizanersisian) on

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ բլուզ, նույն երանգի տաբատ էր կրում։ Նա շքեղ սանրվածք էր ընտրել եւ վառ շպար, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Դերասանուհու կերպարը հիացրել էր հետեւորդներին, որոնք շտապել էին նրան բազմաթիվ հաճոյախոսություններ գրել. «Միշտ խնամված ու գեղեցիկ», «Շքեղ», «Տիկնիկ», «Թիթիզ», «Գեղեցկուհի»։

Լուսանկարը՝ lidiaviphoto



© NEWS.am STYLE