Նուրբ շպար, խոշոր ականջօղեր. Ժաննա Բուտուլյանի լուսանկարը

23:47   20 ապրիլի, 2020

Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին սեւ շապիկ է կրում։ Ժաննան արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղերը։ Ժաննան լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ են գրել. «Գեղեցկուհի աղջիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրում դերասանուհին սեւ զգեստ էր կրում, պուտավոր ժակետ։ Կերպարն ամբողջացրել էր գոտին, որն ընդգծել էր նրա սլացիկ գոտկատեղը։ Դերասանուհին արձակել էր վարսերը, քնքուշ շպար ընտրել։ Հրապարակմանը կից Ժաննան ռուսերեն լեզվով կատարել էր հետեւյալ գրառումը․ «Ապրիր՝ պահպանելով խաղաղություն։ Գարուն կգա, եւ ծաղիկները կծաղկեն»։ Հետեւորդները գնահատել էին կերպարն ու շտապել հաճոյախոսություններ անել Ժաննային. «Գեղեցկուհի», «Շատ կարեւոր է ներքին գեղեցկությունը», «Սիրունիկ»։

 



© NEWS.am STYLE