17:59 20 ապրիլի, 2020Հեռուստահաղորդավարուհի եւ բլոգեր Նաստյա Իվլեեւան 1,5 մլն ռուբլի է նվիրաբերել երեք հասարակական կազմակերպության։ «Каритас» ծառայությանը եւ «Аистенок» ֆոնդին հեռուստահաղորդավարուհին նվիրաբերություն է արել «Нужна помощь» («Օգնություն է հարկավոր») ֆոնդի միջոցով։ Գումարի մի մասն էլ ուղղվել է «Альянс врачей» («Բժիշկների ալյանս») միությանը։
«Ստեղծված իրավիճակում ես առաջին հերթին ցանկացա օգնել մարդկանց, որոնց համար առանց այն էլ հեշտ չէր։ Խոսքը կարիքավոր ընտանիքների, տարեցների, անկողնային հիվանդների եւ, իհարկե, բժիշկների մասին է, որոնց ուսերին ծանր բեռ է ընկած»,- «Нужна помощь» բարեգործական ֆոնդի տեղեկատվական պորտալին հայտնել է Իվլեեւան։

Բլոգերը նաեւ նշել է, որ մոտակա ժամանակաշրջանում ծրագրում է փոքր ու միջին բիզնեսի աջակցության ծրագիր սկսել։
Forbes-ի տեղեկատվությամբ՝ Իվլեեւայի Instagram-ում գովազդային հրապարակման արժեքը կազմում է 1 մլն ռուբլի։ Նաստա Իվլեեւան Ռուաաստանի՝ մինչեւ 40 տարեկան ամենահաջողակ աստղերի ցանկում 14-րդ տեղն է զբաղեցնում. նախորդ տարի նրա եկամուտը կազմել է 0,9 մլն դոլար։