16:46 12 օգոստոսի, 2013Ի՞նչ կպատահեր, եթե գիտնականները եւ բժիշկները աշխատանքից ազատ ժամանակ IQ թեսթ անցկացնեին փոփ-երաժշտության որոշ կատարողների ինտելեկտուալ կարողությունները ստուգելու նպատակով: Որքա՞ն ինտելետուալ են նրանք, ովքեր ոճն են թելադրում մեր էստրադայում:
Արդյոք արժե՞ ընդհանրապես մի երգի հոլովակ նկարահանել, որը լավագույն դեպքում ծիծաղելի տեսք կունենա: Ցավոք, ունենք կատարողներ, որոնց ընդհանրապես չի հուզում տեսահոլովակի որակը. միայն թե մի բան ստանան, իսկ այ ինչպիսի տեսք այդ կունենա, ըստ երեւույթին, որոշ մարդկանց համար ընդհանրապես ոչ մի նշանակություն չունի:
NEWS.am STYLE-ը ընտրել է այս ամռան ամենահիմար հոլովակները: Մեկնաբանություններն այստեղ ավելորդ են: Ռեժիսորի գաղափարի, ինտելեկտուալ ունակությունների եւ ստեղծագործ մտքի բացակայության մասին վկայում են հենց այս հոլովակները: Առաջարկում ենք մեր ընթերցողներին գնահատել այս ոչ մի բացատրություն չունեցող ստեղծագործությունները:
1. Վահե Վավան՝ “Արաբուհի”
2. Խաչիկ Կարադանյան՝ “Ուզում եմ”
3. Արշո vs Էդգար
4. Մոս vs Արամ՝ “Հավատա”
5. Մհեր՝ “Հայաստան, հավատա”