«Գնում եմ թան խմելու ձեր առողջության համար». Նատալյա Եփրիկյանը 42-ամյակը նշել է Դիլիջանում

18:59   20 ապրիլի, 2020

Comedy woman-ի աստղ եւ հեռուստապրոդյուսեր Նատալյա Եփրիկյանը 42-ամյա նշել է Հայաստանում։ Այն բաից հետո, երբ  համավարակի հետեւանքով արտակարգ դրություն է հայտարարվել, եւ դադարեցվել է Հայաստանի ու Ռուսաստանի ավիահաղորդակցությունը, հեռուստաաստղը չի կարողանում տուն մեկնել, փոխարենը ուրախ ժամանակ է անցկացնում պատմական հայրենիքում։ Եփրիկյանն արդեն իսկ եղել է Ջերմուկում, Երեւանում, իսկ իր ծննդյան օրը մեկնել է Դիլիջան։ Այնտեղ Եփրիկյանը վայելում է թարմ օդը, համեղ ուտելիքներն ու ընկերների ներկայությունը։

View this post on Instagram

A post shared by Еприкян Наталья (@eprikol) on

«4։2 իմ օգտին։ Երջանիկ եմ, ինչպես միշտ։ Եվ չկա սովորական ոչ մի բան։ Ընկերներ, մենք առաջին անգամ միասին չենք, բայց մեզ առջեւում շատ երջանկություն ու ուրախություն է սպասվում։ Խոստանում եմ»,- իր միկրոբլոգում գրել է Եփրիկյանը։

Մեկնաբանությւոններում Նատալյային շնորհավորել են ռեժիսոր Աննա Մելիքսյանը, Միխայիլ Գալուստյանը, Ալեքսանդր Ռեւան, Ալեքսանդր Գուդկովը եւ այլք։

View this post on Instagram

A post shared by Еприкян Наталья (@eprikol) on

Իր հերթին Նատալյա Անդրեեւնան ընկերներին շնորհակալություն է հայտնել ջերմ շնորհավորանքների համար եւ նշել, որ «գնում է թան խմելու նրանց  առողջության համար»։



© NEWS.am STYLE