Բրոդվեյյան դերասան Նիք Կորդերոն COVID-19-ի պատճառով զրկվել է ոտքից

10:11   21 ապրիլի, 2020

Բրոդվեյյան դերասան Նիք Կորդերոն COVID-19-ի բուժման ընթացքում առաջացած բարդությունների հետեւանքով զրկվել է աջ ոտքից։ Նրա կնոջ՝ Ամանդա Քլութսի խոսքով՝ ոտքում արյան մակարդելիություն ապահովելու համար բժիշկները ջրիկացնող հաբեր են օգտագործել, որոնք աղիներում ներքին արյունահոսություն են առաջացրել։

Վիրահատությունն անցկացվել է 41-ամյա դերասանի՝ կորոնավիրուսով ինտենսիվ թերապիայի բաժանմունք ընդունվելուց 18 օր անց։ Կորդերոյի կինն Instagram-ում նորությունը հայտնել է ապրիլի 18-ին, իսկ հաջորդ օրվա երեկոյան հայտնել է, որ ամուսինն անդամահատումից հետո վերականգնվում է։

«Նրան ջրիկացնող հաբեր էին տալիս արյան մակարդելիությունը լավացնելու համար, եւ, ցավոք, դրանք այլ խնդիրների հանգեցրին՝ արյան բարձր ճնշման եւ ներքին արյունահոսության աղիներում։ Ջրիկացնող հաբերը դադարեցվել էին, սակայն դա կրկին հանգեցրել է աջ ոտքում արյան մակարդուկների առաջացման։ Այդ պատճառով այսօր նրա ոտքն անդամահատել են։ Նա ողջ է եւ վերականգնվում է»,- ասել է Կլութսը։

Դերասանն ինտենսիվ թերապիայի բաժանմունք է ընդունվել մարտի 31-ին շնչառության դժվարությամբ եւ առաջնային ախտորոշված պնեւմոնիայով։ COVID-19 երկու թեստի արդյունք բացասական է եղել, երրորդը՝ դրական…

Աղբյուրը եւ լուսանկարը՝ Time, Getty Images

 



© NEWS.am STYLE