Դիանա Գրիգորյանի հմայիչ կերպարը

10:49   21 ապրիլի, 2020

Սցենարիստ, հաղորդավարուհի Դիանա Գրիգորյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջի Stories բաժնում (այստեղ ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է) հրապարակված լուսանկարում Դիանան ամբողջությամբ սեւ հագուստ է կրում։ Նա արձակել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ նուրբ վզնոց, խոշոր ականջօղեր։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Դիանան սեւ հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը եւ նախապատվություն տվել արտահայատիչ շպարին։ Մեկնաբանությունների հատվածում Դիանա Գրիգորյանը շնորհակալություն էր հայտնել ծննդյան օրվա առիթով բարեմաղթանքների համար։ «Շնորհակալ եմ բոլորին բարի մաղթանքների համար։ Տերը թող վերադարձնի Ձեզ Ձեր բարությունը, հոգաչափ շնորհակալ եմ ուշադրության համար»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE