Անահիտ Սիմոնյանի գրավիչ կերպարը

11:51   21 ապրիլի, 2020

Երգչուհի Անահիտ Սիմոնյանն Instagram-յան էջում պատասխանել է հետեւորդների հարցերին։

Օգտատերերը երգչուհուց հարցրել են, թե ինչ է նա առաջինն արել տուն վերադառնալուց հետո, հետեւորդներից մեկն էլ հետաքրքրվել է, թե ինչպես ընկերոջը ներել դավաճանությունը։ «Ինչպե՞ս ընկերոջը ներել դավաճանությունը։ Մի քանի անգամ արդեն ներել եմ»,- նշել է օգտատերը, ինչին ի պատասխան Անահիտ Սիմոյանը կոչ է արել դադարել ներել. «Սկսեք հրաժեշտ տալ»։ Երգչուհին նաեւ լուսանկար է հրապարակել, որում գրավիչ կերպարում է. նա սեւ բոդի է ընտրել, բաց գույնի տաբատ։ Անահիտ Սիմոնյանն արձակել է մազերը։  

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասկան է, եւ ինքն արդեն տանն է։ Երգչուհին ապրիլի 6-ին Մոսկվայից ինքնաթիռով Հայաստան էր վերադարձել, ինչից հետո մեկուսացվել էր եւ գտնվում էր երեւանյան հյուրանոցներից մեկում։ 



© NEWS.am STYLE