«Ժամանակը ստիպում է բովանդակությունը գերադասել ձեւից». Սոնա Ռուբենյանի հմայիչ կերպարը

13:45   21 ապրիլի, 2020

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել, որում մեղմ կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին ոճային պիջակ է կրում։ Սոնան հավաքել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Հմայիչ երգչուհին կերպարն ամբողջացրել է ակնոցով։ «Ժամանակի ընթացքում մեր ճաշակն ու նախասիրությունները փոխվում են. օրինակ՝ ես կյանքիս առաջին 10 տարիներին փողաշուշան (կալա) ծաղիկն էի սիրում, 2-րդ 10 տարիների ընթացքում վարդ էի սիրում, 20 տարեկանում՝ քաջվարդ (պիոն), իսկ հիմա՝ 26 տարեկանում՝ յասաման։ Ժամանակը ստիպում է բովանդակությունը գերադասել ձեւից»,- գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում տաղանդավոր երգչուհին սեւ զգեստ էր կրում։ Նրա վարսերը կոկիկ հավաքված էին։ Նախապատվությունը տվել էր կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն ու ոճային պայուսակը։ Երգչուհու լուսանկարն արվել էր Իտալիայում։ Հրապարակմանը կից Սոնան գրել էր․ «Վենետիկի Սուրբ Ղազար կղզու այն գողտրիկ վայրը, որտեղ իր հանգիստն էր վայելում Ջորջ Բայրոնը»։



© NEWS.am STYLE