Ոճային մայրիկ. Էմմիի լուսանկարը

14:41   21 ապրիլի, 2020

Երգչուհի Էմմին նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում երգչուհին, որը վերջին տարիներին ԱՄՆ-ում է բնակվում, հետաքրքիր շապիկ է կրում։ Նա առօրյա սանրվածք է ընտրել, մեղմ շպար։ Մեկնաբանությունների հատվածում երգչուհին մի քանի մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «սեւ ու դեղին»։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ են գրել նրան։ «Էմմի ջան, դու միշտել եղել ես յուրովի ու տարբերվող։ Ես քեզ շատ սիրում եմ։ Դու ուրիշ ես»,- գրել է օգտատերերից մեկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը մուգ գույնի տաբատ էր կրում, սպիտակ վերնաշապիկ։ Էմմին արձակել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ թեւնոցներ եւ ժամացույց։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու հաճայոխոսություններ արել նրան. «Գեղեցկուհի, տաղանդավոր աղջիկ, ինչպես իր մայրն էր»։

Լուսանկարը՝ @akphotographyca



© NEWS.am STYLE