ԱՄՆ տեղափոխվելուց հետո Մեգան Մարքլն առաջին անգամ հայտնվել է հեռուստատեսությունում

18:42   21 ապրիլի, 2020

«Megxit»-ից հետո Մեգան Մարքլի առաջին, աննախադեպ հարցազրույցը հեռուստատեսության համար մամուլում քննարկում էին ամբողջ շաբաթ։ Շատերին զարմացրել է հաղորդման ընտրությունը՝ «Good Morning America» առավոտյան շոուն եւ ոչ թե բացառիկ հարցազրույց Օփրային կամ Էլենին։ Դքսուհին, սակայն, հիասթափեցրել է բոլորին. Մեգանն առավոտյան ծրագրում հայտնվել է ձայնագրված տարբերակով, բառացիորեն մի քանի վայրկյանով։ Մեգան Մարքլը դասական սպիտակ վերնաշապիկ է կրել, արձակել է երկար մազերը։

GMA հաղորդման ընթացքում կադրեր են ցուցադրվել «Փիղը» վավերագրական ֆիլմից, որի պրեմիերան տեղի է ունեցել այս ամսվա սկզբին Disney+ ծառայությունում։ Կադրում Մեգանի ձայնը պատմում է Շանի անունով փղի ու նրա ընտանիքի միգրացիայի մասին՝ ութ ամսվա արշավ Աֆրիկայով։

Меган и Гарри в Ботсване

«Ես շատ շնորհակալ եմ այս հնարավորության համար՝ լինել փղերի պատմության մաս, առավել եւս՝ անձնապես «աշխատել» նրանց հետ նրանց բնակության բնական միջավայրում։ Երբ ժամանակ եք անցկացնում՝ անուղղակիորեն գտնվելով փղերի հետ, առնչվելով բայրի բնությանը, շատ լավ հասկանում եք, որ պետք է ձեր դերը խաղաք նրանց պաշտպանության ու անվտանգության համար։ Հույս ունեմ՝ երբ մարդիկ տեսնեն այս ֆիլմը, կհասկանան, թե որքան ենք բոլորս կապված։ Եթե մենք ավելի հստակ պատկերացնեինք խնդիրները, որոնք գոյություն ունեն աշխարհում, մենք հոգ կտանեինք միմյանց, մոլորակի, այլ կերպ ապրողների մասին»,- եզրափակել է Մեգանը։



© NEWS.am STYLE