«Չեմ կարողանում հավատալ». հայուհի Ռուբինա Խանզադյանը զարդարել է «Harpers Bazaar Qatar»-ի շապիկը

15:16   21 ապրիլի, 2020

Մոդել Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելերներից է։ Անկախ երիտասարդ տարիքից, նա 23 տարեկանում կարողացել է շատ բանի հասնել, մասնավորապես դարձել է առաջին հայուհին, որը պայմանագիր է կնքել Victorias Secret-ի հետ։

View this post on Instagram

A post shared by Harper’s Bazaar Qatar (@harpersbazaarqatar) on

Իսկ մինչ ամբողջ աշխարհ տանն ինքնամեկուսված էր, Ռուբինան ժամանակ չի կորցրել եւ հասցրել է զարդարել ամենահեղինակավոր ամսագրերից մեկի շապիկը. մոդելը հայտնվել է «Harpers Bazaar Qatar»-ի ամառային համարի էջերին։ «Չեմ կարողանում հավատալ։ Ինձ սա շատ է դուր գալիս»,- իր լուսանկարն այսպես է մեկնաբանել Ռուբինան։

Բացի գլխավորից՝ ամսագրում նույն ֆոտոշարքից մի քանի լուսանկար է հայտնվել, որոնց հեղինակը հայտնի լուսանկարիչ Գրեդ Սեւելսն է։

View this post on Instagram

A post shared by Harper’s Bazaar Qatar (@harpersbazaarqatar) on

 



© NEWS.am STYLE