«14 օր փակված եմ լինելու սենյակում». Լիլիթ Հովհաննիսյան

18:11   21 ապրիլի, 2020

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, որը երեկ կարողացել է Հայաստան վերադառնալ, գտնվում է Ծաղկաձորում եւ 14 օր մեկուսացած կլինի։

Երգչուհին այդ մասին հայտնել է Instagram-յան հրապարակմամբ։ «Ծաղկաձորում եմ... Դեռ չեմ հասել տուն (ասեմ ավելին, 14 օր փակված եմ լինելու սենյակում), բայց մեկ է՝ սիրտս արդեն խաղաղ է ու երջանիկ»,- գրել է երգչուհին։

Ավելի վաղ երգչուհին հայտնել էր, որ Ավստրալիայից Բրազիլիա էր մեկնել համերգի նպատակով, սակայն անորոշ ժամանակով սպիպված էր այնտեղ մնալ, քանի որ չվերթները վաղուց հանվել էին։



© NEWS.am STYLE