Ասույթներ՝ սիրո եւ հարաբերությունների մասին

21:12   26 ապրիլի, 2020

Համացանցի անծայրածիր աշխարհում գտել ենք հետաքրքիր ասույթներ՝ սիրո եւ հարաբերությունների մասին։ Առաջարկում ենք ընթերցել ու անպայման հաշվի առնել դրանք։

1. Կինը ներում է այնքան ժամանակ, մինչեւ սիրում է. պետք չէ չարաշահել դա…

2. Տղամարդը պետք է հիշի, որ կինն անպաշտպանն է։ Կինը միշտ տղամարդու օգնության եւ աջակցության կարիքն ունի՝ նույնիսկ եթե շատ ուժեղ է թվում։

3. Տղամարդը պետք է աշխատի, իսկ կինը՝ ծախսի։

4. Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ նուրբ էակներ են։ Նրանք միշտ անկեղծ են սիրում, անմնացորդ տրվում են ու հավատարիմ  են իրենց ընտրյալին։

5. Անտարբերությունը կնոջը դարձնում է նյարդային, իսկ հոգատարությունը՝ քնքուշ։ Յուրաքանչյուր ստանում է այն, ինչին արժանի է։.

6. Տղամարդը պետք է լինի կնոջ մտքում, սրտում, հոգում, բայց ոչ կրունկի տակ։

7. Իսկական եւ անկեղծ ընկեր գտնելը շատ դժվար է։ Եթե գտել եք, ուրեմն գնահատեք ու փայփայեք նրան։

8. Իսկական տղամարդը ոչ թե խոսում, այլ գործում է։ Իսկ իսկական կինը տարբերվում է ոչ թե իր սիրով, այլ հավատարմությամբ։

9. Իրական սերը վերջակետ չի ունենում։ Միգուցե զույգը բաժանում է, հիասթափվում, բայց սերը շարունակում է ապրել նրանց սրտում։ Ոչինչ հնարավոր չէ անել այդ սիրո հետ, պարզապես պետք է պահպանել այն։

10. Եթե սիրում ես, դավաճանելու իմաստ չկա, իսկ եթե չես սիրում, ուրեմն միասին լինելու իմաստ չկա։

11. Կարելի է գայթակղել կնոջը, ով ունի ամուսին, սիրեկան կամ երկուսը միասին։ Բայց երբեք հնարավոր չէ գրավել մի կնոջը, ով ունի ՍԻՐԵԼԻ։

12. Կատարյալ լինել չի նշանակում լինել մեկի տեսադաշտում, այլ թափանցել ու ապրել նրա մտքում։

13.  Ինչքան թերություն էլ մարդ ունենա, նա կատարյալ լինի եթե սիրի ու սիրված լինի։

14. Սերը, ընկերությունը, հարգանքը մարդկանց այդպես չի միավորում, որքան ընդհանուր ատելությունը։

15.  Իսկական աղջիկը ժպտում է բոլորին, ընկերություն անում ընտրյալների հետ, սիրում մեկին։

16. Միայն կնոջը հարգող տղամարդը կարող է հեռանալ կնոջից՝ առանց նվաստացնելու նրան։

17.  Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է։ Հավատացեք նրան։ Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել եւ այլն։ Միմյանց սիրելը աշխարհի ամենահրաշալի ու մոգական երեւույթն է։

18. Ընտանիք կազմելու համար միայն սերը բավական է, իսկ ընտանիքի պահպանման համար բավական է միայն հանդուրժող ու ներող լինելը։

19. Կինը գործողությունների պլան չունի… նա ամեն ինչ անում է հանպատրաստից, ինչը վտանգավոր է…

20. Ավելի լավ է հանուն սիրելի մարդու կորցնել հպարտությունը, քան հանուն հպարտության կորցնել սիրելի մարդուն։ 

 

Աղբյուրը՝ Klubber.ua



© NEWS.am STYLE