Տղային տղամարդ դարձնող երկու միջոց

21:12   27 ապրիլի, 2020

Տղամարդիկ կարծում են, որ կանանց կարող են գրավել իրենց արտաքին տեսքով, եւ համոզված են, որ դա շատ կարեւոր է կանանց համար։ Բայց իրականում արտաքին տեսքն այնքան էլ էական նշանակություն չունի։

Փոխեք ձեր ոճը

Առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել ոճին, քանի որ կանայք մշտապես փնտրում են նշանակալից ու տարբերվող ոճ ունեցող տղամարդկանց։ Եվ իհարկե, այս հարցում հաջողության հասնելու համար պետք է ոճային փոփոխություններ անել։ Հագուստը կարող է հուշել ձեր դիրքի, իշխանության, ուժի, ինքնավստահության մասին։ Ոճային տղամարդիկ գրավում են կանանց, նույնիսկ եթե նրանք այնքան էլ գեղեցիկ չեն իրենց արտաքին տեսքով։

Տեսողական շփման հզորությունը

Տեսողական շփումը հզոր զենք է, որը տղամարդիկ պետք է օգտագործեն կանանց աչքերին նայելիս։ Մի անհանգստացեք դժվար ոչինչ չկա։ Պետք է պարզապես գայթակղիչ ու սեքսուալ հայացք ընդունել, եւ դա պարտադիր պետք է լինի անկեղծ, ոչ՝ շինծու։ Եթե դուք իսկապես չեք զգում այդ կիրքը, ուրեմն ձեր աչքերն ու հայացքը երբեք համապատասխան ազդակներ «չեն ուղարկի»։ Հավատացեք, որ ոչ վերբալ շփումը շատ էական նշանակություն ունի եւ կարող է մեծապես ազդել գեղեցիկ սեռի ներկայացուցչի վրա։

Այսպիսով, հարգելի տղաներ, տղամարդկային քայլեր կատարելու եւ կանանց գրավելու համար պետք է ոճային փոփոխություններ կատարել, լինել ինքնավստահ ու սովորել ճիշտ օգտագործել ձեր աչքերը։

 

Աղբյուրը՝ Creu.ru



© NEWS.am STYLE