Շնաձկները հարձակվել են նորաձեւության սիրահարների զգեստապահարանի վրա

19:33   12 օգոստոսի, 2013

Ի՞նչ կապ ունի նորաձեւությունը շնաձկների հետ: Ըստ երեւույթին, ոչ մի: Նամանավանդ ամռան վերջին, եր հանրահայտ Discovery Channel ամերիկյան հեռուստաալիքը նշում է «Շնաձկների պշտպանության օրը»:

Ողջ ամռան ընթացքում ձկների այս տեսակին նվիրված վավերագրական ֆիլմեր են ցուցադրել՝ այդ եղանակով բնակչության ուշադրությունը սեւեռելով օվկիանոսներում շնաձկների ապօրինի որսի խնդրին:

Այս օրերին ամերիկացիներից շատերը հաճույքով «շնաձկային» կոստյումներ են հագնում, իրենց զգեստներին շնաձկների լողակներ եւ այլ աքսեսուարներ են փակցնում, որոնք խորհրդանշում են իրենց հետաքրքրվածությունը տվյալ խնդրով:

Emma Cook – շնաձկան նկարով սվիտեր


Brash Cat — շնաձկան մանր ողմնաշարների տեսքով ոսկյա ապարանջան


Givenchy — շնաձկան ոսկյալողակներով զարդարված կոշիկներ


Givenchy-շնաձկան պատկերով ipad mini-ի համար պայուսակ


Tee and Cake  - շնաձկան պատկերով կիսաշրջազգեստ


Chanel  - Էքսկլյուզիվ շապիկ Chanel-ից 400 դոլլարով 

Հետաքրքիրն այն է, որ այս մարդկանց մեջ քիչ չեն հանդիպում նորաձեւության եւ ճաշակով հագուստի սիրահարները: Նույնիսկ որոշ դիզայներներ կան, եւ այդ թվում նաեւ Chanel նորաձեւության տան հայր Կարլ Լագերֆելդը, որոնք միանում են այդ ակցիային՝ իրենց հավաքածուին ավելացնելով շնաձկային թեմատիկայից որոշ էլեմենտներ:Եվ վերջապես նշենք նաեւ, որ շնաձկների մասին Discovery Channel-ի առաջին ֆիլմի 26-ամյակին նվիրված՝ օգոստոսի 22ին կկայանա սցենարիստ եւ ռեժիսոր Փոլ Բրիքեթի Ghost Shark նոր «սարսափ» ֆիլմի պրեմիերան:

Բրիքեթը հայտնի է նաեւ իր «Մթի եղբարությունը», «Սառցե քամին» եւ «Պահապանը» աշխատանքների շնորհիվ: 

 

Գրիգոր Ավետիսյան



© NEWS.am STYLE