Ի՞նչ են հասկանում մարդիկ բաժանվելուց հետո

23:06   30 ապրիլի, 2020

Ես ավելի ուժեղ եմ, քան կարծում էի

Երբ հեռացար, մտածում էի, թե ստիպված կլինեմ ինձ մաս առ մաս հավաքել: Բայց հետո հասկացա, որ դու ինձ երբեք էլ չես կոտրել, ընդամենը մի թեթեւ քերծել ես հոգուս մակերեւույթը: Որովհետեւ ես այնքան փխրուն չեմ, որքան այն ժամանակ, երբ հեռացար:  Իրականում ես այդքան փխրուն չէի, ուղղակի դու ինձ այդպիսին էիր տեսնում: Քո թողած սպիներն, իհարկե, տեսանելի կլինեն, բայց ես դրանց առանց ցավի եմ նայում: 

Իմ երջանկությունը չպետք է կախված լինի ինչ-որ մեկից

Երբ հեռացար, զգում էի, թե ինչպես է երջանկությունս հեռանում քեզ հետ: Այժմ գիտեմ, որ ես եմ վերահսկում, թե այն ուր է գնում եւ ում հետ, ոչ թե դու կամ մեկ ուրիշը:  Դու կարող ես ինձ երջանիկ դարձնել, երբ քեզ հետ եմ, բայց երբ հեռանում ես ինձնից, պիտի ինքս երջանիկ լինեմ: 

Հավատում եմ սիրուն

Ես կսիրեմ: Եվ ինձ կսիրեն:  Քաջություն է անհրաժեշտ ինչ-որ  մեկին սեփական բոլոր զգացմունքներդ վստահելու համար, իսկ երբ դա ընկալում են որպես ինքնին հասկանալի մի բան, առաջին բնազդն ինքն իրեն մեղադրելն է: Բայց դու ինձնից հեռացար, որովհետեւ ինքդ այդպես որոշեցիր, ոչ թե որովհետեւ սերն այդքան դաժան է: Ես սիրուն չեմ մեղադրում, որովհետեւ շարունակում եմ ընթանալ նրան ընդառաջ:  

Աղբյուրը` Creu



© NEWS.am STYLE