1. Երբեք նրա մասին մի խոսեք նրա թիկունքում
Եթե ձեր հարաբերություններում խնդիրներ կան, չարժե դա անմիջապես քննարկել ընկերուհիների հետ: Նախ ամուսնու հետ խոսեք խնդրի մասին, նույնիսկ եթե սարսափում եք դա անելուց: Հիշեք, որ դեռեւս ոչ մեկին չեն օգնել այնպիսի արտահայտությունները, ինչպիսին է` «Ամաչում եմ ասել, բայց ամուսինս է…»:
2. Պաշտպանեք նրան, երբ ձեր կողքին չէ
Եթե ամուսնու հասցեին տհաճ բան եք լսել, նույնիսկ կատակով ասված, մոտեցեք եւ պաշտպանեք նրան: Ցույց տվեք, որ ձեր ամուսնությունն ուժեղ է եւ ամուր:
3. Ամեն օր աղոթեք նրա համար
Ամուսնությունն ավելի ամուր դարձնելու միակ միջոցը Աստծուն նրա գլխավորը դարձնելն է:
4. Նրան երես տվեք թխվածքներով
Որքան էլ թեթեւամիտ հնչի դա, բայց այս քնքուշ մանրուքն ի վիճակի է կարեւոր դեր խաղալ ձեր հարաբերություններում:
5. Աջակցեք նրա հանրային գործունեությանը
Եթե ձեր ամուսինը իր ունեցած ազատ ժամանակը ծախսում է ձեր միկրոշրջանի կամ եկեղեցու գործերի համար, դուք կարող եք ձեզ մի քիչ միայնակ զգալ: Բայց արժե հիշել, որ ուրիշ մարդիկ եւս նրա օգնության կարիքն ունեն:
Աղբյուրը՝ Woman.ru