Յոգայի 5 օրենք, որոնք թույլ չեն տալիս ձեզ ղեկավարել

19:22   2 մայիսի, 2020

1. Դու պետք է անես - մի արա

Ամեն անգամ, երբ լսում եք «պետք է» բառը եւ ինչ-որ մեկը ստիպում, պարտադրում է այսպես կամ այնպես անել, հարց տվեք ինքերդ ձեզ՝ «Ու՞մ է սա պետք»։ Մանիպուլյացիայի սիրահարները չեն բարձրաձայնում այն, ինչ հենց իրենց է հարկավոր։ Օրինակ՝ «դու պետք է աշխատանք գտնես» արտահայտությունից եթե հեռացնենք մանիպուլյացիան, կնշանակի՝ «Բավական է ապրես իմ հաշվին, գնա աշխատիր»։

2. Խոստումներ մի տուր

Եթե խոսք ես տվել, կատարիր։ Հիշեք, թե քանի անգամ եք ուրիշների ազդեցության տակ անտեղի խոստումներ տվել։ Մանիպուլյատորները սիրում են ճնշում գործադրել եւ խոստումներ կորզել։ Իսկ չանելու դեպքում գործի են դնում մեղքի զգացումը։ Հետեւաբար, խոստումներ մի տուր։

3. Չեն խնդրել, մի միջամտիր

Հաճախ է պատաում, որ ցանկանալով բարի գործ անել՝ մենք միջամտում ենք այս կամ այն գործին, սակայն արդյունքում հակառակն է ստացվում։ Բայց չէ որ ոչ ոք ոչինչ չէր խնդրել մեզ։ Եթե ձեզ չեն ասել, չեն խնդրել, պետք չէ անել։ Այդպես դուք նաեւ խախտում եք «քեզ է պետք, դու արա» կանոնը։ Եթե զգում եք, որ դիմացինը օգնության կարիք ունի եւ դուք էլ եք ուզում աջակցել նրան, առաջին հերթին հարցրեք՝ արդյոք նա պատրաստ է ընդունել ձեր օգնություն։

4. Երախտագիտությունից մի հրաժարվիր

Ցանկացած խնդրանք երախտագիտություն է ակնկալում։ Եթե ինչ-որ մեկին օգնել եք, մի ամաչեք եւ շնորհակալություն պահանջեք կամ խնդրեք, որ նա էլ ձեզ մի հարցում օգտակար լինի։

5. Ապրիր ներկայով (ոչ անցյալով կամ ապագայով)

Հիանալի կանոն, որը կօգնի տապալել ցանկացած մանիպուլյացիա։ Շատերը օգտվում են մեր այն մտածելակերպից, որ մշտապես ցանկանում ենք կատարելագործվել։ «Նախկինում դու այդպիսին չէիր», ինչին ի պատասխան պետք է ասել, որ «դա նախկինում էր»։ Իսկ ապագայի քաղցր խոստումներին ոչ թե պետք է հավատալ, այլ պարզապես հարցնել․ «Լավ, դա հետո, իսկ հիմա ինչ ես առաջարկում»։

Աղբյուրը՝ Creu



© NEWS.am STYLE