«Պարտեզում արդեն վարդ է բացվել, բայց վակցինեն դեռ չեն ստացել»․ Մկրտիչ Արզումանյանի հումորային գրառումը

11:51   22 ապրիլի, 2020

Սիրված դերասան Մկրտիչ Արզումանյանը չի դադարում ուրախացնել երկրպագուներին։ Նա միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում հանրային ամենատարբեր իրադարձություններին եւ իր հրապարակումներով ժպիտ պարգեւում հետեւորդներին ու երկրպագուներին։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում հումորային կերպարում է։ Կադրին դերասանը կատարել է հետեւյալ գրառումը․ «Պարտեզում արդեն վարդ է բացվել, բայց վակցինեն դեռ չեն ստացել»։ «Դրական Մարդ», «Շքեղ», «Պարտեզում վարդ էր բացվել, կսպասեր սոխակին.....», - հրապարակմանը կից գրել են Մկրտիչ Արզումանյանի երկրպագուները։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակված լուսանկարում Մկրտիչ Արզումանյանը ներկայացել էր մի կերպարով, որն ուներ բեղեր, կրում էր ջինսե վերնաշապիկ։ Հրապարակմանը կից նա կատարել էր հետեւյալ գրառումը․ «Արա, դե ասեցին մնացեք տանը էլի…»։



© NEWS.am STYLE