«Ծնունդդ շնորհավոր մամ ջան»․ Լիլի Սարգսյանը՝ մայրիկի հետ

23:38   21 ապրիլի, 2020

«Միսս Արմենիա 2017» տիտղոսակիր Լիլի Սարգսյանը համացանցի ամենաակտիվ օգտատերերից է: Նա չի զլանում եւ իր հետեւորդների եւ ընկերների հետ կիսվում է իր առօրյան ներկայացնող լուսանկարներով եւ սելֆիներով: Որպես Հայաստանի տիտղոսակիր գեղեցկուհի՝ Լիլին բնականաբար մի շարք միջոցառումների է ներկա լինում, մասնակցում է տարբեր ֆոտոշարքերի եւ ներկայանում մեկը մյուսից տարբերվող կերպարներով:

Լիլի Սարգսյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է ամառային կերպարում։ Կադրում նա պատկերված է մայրիկի հետ։ Լիլին ամառային, թեթեւ զգեստով է, վարսերն արձակված են։ Կրում է արեւային ակնոց։ Հրապարակմանը կից Լիլին շնորհավորել է մայրիկի ծննդյան տոնը․ «Ծնունդդ շնորհավոր ՄԱՄ ջան»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլի Սարգսյանը ներկայացել էր ամառային հրապուրիչ կերպարում։ Նա կրում էր վառ կանաչ երանգի լողազգեստ, որն էլ ավելի էր ընդգծել նրա սլացիկ կազմվածքը։ Նա հավաքել էր մազերը, առանց շպարի էր։ Լիլիի կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։



© NEWS.am STYLE