12:11 22 ապրիլի, 2020«Դոմ 2» հեռուստանախագծի հաղորդավարուհիներ Օլգա Բուզովան եւ Քսենիա Բորոդինան Instagram-ում համատեղ ուղիղ եթեր են անցկացրել, որի ընթացքում քննարկել են անձնական կյանքը, ապագայի ծրագրերն ու մի քանի հանձնարարություն կատարել։
Դրանցից մեկի համաձայն՝ Քսենիան պետք է կենաց ասեր Օլգայի եւ նրա սիրելիի՝ Դավիթ Մանուկյանի ապագա հարսանիքին։

«Ես առաջին հերթին կդիմեի Դավիթին։ Կասեի. «Դավիթ, կեցցես, որ համարձակվել ես։ Մենք արդեն հույս էլ չունեինք, որ կգտնվի համարձակ մեկը, որը պատրաստ է ամբողջ կյանքն ապրել Օլյայի հետ։ Դու նրան ավելի հաճախ տանը պահիր, չէ որ դուք փակված վիճակում հրաշալի ժամանակ եք անցկացնում։ Հաջողություն քեզ, Դավիթ, իսկ ամենակարեւորը՝ համբերություն»»,- ժպիտով ասել է Բորոդինան։
Քսենիան ու Օլգան քննարկել են նաեւ, թե ինչ է նշանակում ամուսնացած լինել կովկասցու հետ, քանի որ Դավիթ Մանուկյանը հայ է, իսկ Քսենիայի ամուսինը՝ Կուրբան Օմարովը, դաղստանցի։ Բորոդինան կիսվել է անձնական փորձով եւ խոստովանել է, որ Օլյան ստիպված կլինի համակերպվել որոշ սահմանափակումների հետ։ Օրինակ՝ նրան չի թույլատրվի շփվել տղամարդկանց հետ։

«Օլյա, իմացիր, որ քեզ չի թույլատրվի արական սեռի ընկերների ունենալ։ Պետք կլինի միշտ ենթարկվել, միշտ հավաքել անկողինը, կովկասյան ճաշատեսակներ պատրաստել»,- ընդգծել է աստղը։ Ընդ որում, Քսենիան պատրաստ է հետեւել այդ բոլոր կանոններին՝ հանուն բարեկեցիկ ընտանիքի։