«Ես մինչեւ հիմա հավատում եմ, որ աշխարհում անծեղություն ու «անկեղծ» սեր կա». Եվա Բաղդասարյան

14:17   22 ապրիլի, 2020

Դերասանուհի Եվա Բաղդասարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում Եվան ջինսե տաբատ է կրում, Դիսյնեի ամենահայտնի մկնիկի՝ Միկի Մաուսի պատկերով շապիկ։ Դերասանուհին արձակել է մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ «Ես մինչեւ հիմա հավատում եմ, որ աշխարհում անծեղություն ու «անկեղծ» սեր կա ամեն ինչի հանդեպ առանց կեղծիքի ու ստի։ Ես սիրում եմ ամենն, ինչ մեզ շրջապատում է, սիրում եմ հարազատներիս ու մտերիմներիս, սիրում եմ բնություն ու երաժշտություն, սիրում եմ այն, ինչով զբաղվում եմ եւ ձեզ էլ նույնպիսի անկեղծ սեր եմ մաղթում ամենի հանդեպ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում դերասանուհին ջինսե կարճ շրջազգեստ էր կրում, կաշվե բաճկոն։ Եվան նախապատվություն էր տվել երկարաճիտ կոշիկներին, պարզ սանրվածք ընտրել։ «Մի արի»,- հրապարակումն այսպես էր մակագրել դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ էին արել նրան. «Ռումբ», «գեղեցիկ, աղջիկ»։

 



© NEWS.am STYLE