Կարճ շրջազգեստ, գունավոր պայուսակ. Հասմիկ Խոջյանի լուսանկարը

16:11   22 ապրիլի, 2020

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե շրջազգեստ է կրում, հետաքրքիր պատկերով շապիկ։ Հասմիկն արձակել է մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում է գունավոր պայուսակը։ Մեկնաբանությունների հատվածում նա մի քանի հեշթեգ է օգտագործել, այդ թվում «Երեւան», «կարանտին», «գարուն», «գունավոր»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին սեւ գույնի հագուստ էր կրում։ Նա արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էին նուրբ ականջօղերը։ «Մենք՝ մարդիկս, ունակ ենք հաղթահարել ցանկացած փորձություն, եթե մեր էներգիան դրական է… Մենք պարզապես պետք է կարողանանք ժպտալ, թեկուզ արցունքի միջից... եւ ամենակարեւորը՝ պետք է կարողանանք երազել ու հավատալ մեր երազանքների իրականացմանը երեխայի պես... Ես երեխայի նման երազում եմ, որ աշխարհը լինի առանց հիվանդությունների, առանց աղետների, առանց պատերազմների ու առանց կորուստների՝ թե՛ մարդկային, թե՛ կարեւոր արժեքների:  Ու շարունակում եմ Հա-Վա-Տալ ու ՍԻՐԵԼ այս աշխարհը, կյանքը եւ Բոլորիդ»,- մեկնաբանություններում գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE