15:41 22 ապրիլի, 2020Անաստասիա Զավորոտնյուկի մտերիմները հրապարակել են դերասանուհու պաշտոնական ախտորոշումը։ Փաստաթուղթը հրապարակել «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Պարբերականը հրապարակել է նաեւ տեղեկանքը, որում նշված է դերասանուհու պաշտոնական ախտորոշումը՝ գլիոբլաստոմա։

«Անաստասիա Զավորոտնյուկի քաղցկեղի տեսակը մահացու չէ։ Հիմա նրա վիճակը մի փոքր ավելի լավ է։ Հետագայում նա կկարողանա վերադառնալ նորմալ կյանքին ու նույնիսկ աշխատել։ Անաստասիան նոր ձեւաչափի հաբերով բուժման կուրս է անցնում։ Դեղամիջոցը կոչվում է Keytruda։ Դրանք հաբեր են՝ հակաուռուցքային միջոց։ Սա թիրախային թերապիա է (բուժում հաբերով, որոնք արգելափակում են քաղցկեղային բջիջների աճը՝ ազդելով որոշակի մոլեկուլների վրա), հորոմանային եւ քիմիաթերապիայի այլընտրանք։ Դեղամիջոցը հասցրել են Սթենֆորդի համալսարանից, որի նախկին շրջանավարտները՝ պրոֆեսորները, հայտնաբերել են նոր սերնդի պրեպարատը։ Այն խորհուրդ է տվել Շվեյցարիայի բժիշկը, որին դիմել է Անաստասիայի մայրը»,- հայտնել է թերթի զրուցակիցը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բժիշկները դերասանուհուն տուն են ուղարկել՝ ինքնամեկուսացման՝ որոշելով, որ նա կարող է նաեւ չլինել շուրջօրյա հսկողութան ներքո։ Ապրիլի 19-ին հայտնի է դարձել, որ դերասանուհու վիճակը լավացել է, բժիշկները վերսկսել են ակտիվ բուժումը։