21:49 22 ապրիլի, 2020Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին զոլավոր բլուզ է կրում, որը համադրել է վերնազգեստի հետ։ Դերասանուհին հավաքել է մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, ականջօղեր, ժամացույց։ «Ռետրո տրամադրություն»,- հրապարակումն այսպես է մակագրել դերասանուհին, իսկ հետեւորդները հաճոյախոսություններ են գրել նրան. «Սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում ոճային դերասանուհին պատկերված էր ամուսնու՝ Արտյոմ Կարապետյանի ու զույգ որդիների հետ։ Ընտանեկան լուսանկարներն արվել էին զբոսանքի ընթացքում։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ ու բարեմաղթանքներ էին գրել գեղեցիկ ընտանիքին։