Burberry-ն վերամշակված կտորներից հավաքածու է թողարկել

22:12   22 ապրիլի, 2020

Burberry-ն ցուցադրել է տվել գարուն-ամառ 2020 հավաքածուն: Այն ստեղծվել է կայուն զարգացման բոլոր սկզբունքներին համաձայն։ ReBurberry Edit-ի հավաքածուում տեղ է գտել էկոլոգիական նյութերից 26 առարկա: Օրինակ, կենսաբանական ացետատից ակնոցներ, ինչպես նաեւ վերամշակված նեյլոնից թրենչներ, թիկնոցներ։

«Էկոլոգիապես մաքուր եւ ժամանակակից տենդենցները  ներդրված են Burberry  դիզայնի եւ բիզնեսի բոլոր ասպեկտներում,  ինչը չափազանց կարեւոր է բրենդի ողջ թիմի համար», - գործարկումը մեկնաբանել են բրենդի ներկայացուցիչները։

Աղբյուրը՝ Blueprint



© NEWS.am STYLE