18:42 23 ապրիլի, 2020Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված կադրերում դերասանուհին գանգուր մազերով է։ Նա վարդագույն բլուզ է կրում, որպես աքսեսուար՝ գունավոր գլխազարդ է ընտրել։ Հասմիկ Խոջյանը նախապատվություն է տվել նուրբ շպարին։ Մեկնաբանությունների հատվածում դերասանուհին մի շարք հեշթեգեր է օգտագործել, այդ թվում կոչ է արել տանը մնալ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե շրջազգեստ էր կրում, հետաքրքիր պատկերով շապիկ։ Հասմիկն արձակել էր մազերը, նուրբ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացնում էր գունավոր պայուսակը։ Մեկնաբանությունների հատվածում նա մի քանի հեշթեգ էր օգտագործել, այդ թվում «Երեւան», «կարանտին», «գարուն», «գունավոր»։