Էմինեմը հայրենի Դեթրոյթի հիվանդանոցի աշխատակիցներին սպագետի է ուղարկել

13:13   23 ապրիլի, 2020

Էմինեմն արտասովոր միջոց է ընտրել օգնելու բժիշկներին, որոնք ստիպված են շուրջօրյա հերթապահություններ ունենալ կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Ռեփերը Դեթրոյթի բժշկական կենտրոն «մայրիկի ձեռքով պատրաստված սպագետի» է ուղարկել՝ աջակցելու համար նրանց, ովքեր պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։

Համացանցում են հայտնվել պլաստիկ տարաների լուսանկարները, որոնց վրա գրված է. «Շնորհակալություն առաջնագծում գտնվող բժիշկներին»։ Տարաներում «Mom’s Spaghetti»-ի սպագետին է, որը հիշատակվում է «Lose Yourself» երգում. այն գրվել է «8-րդ մղոն» ֆիլմի համար՝ որպես սաունդթրեք։



© NEWS.am STYLE